Ձեր CV-ն ձեզ խանգարո՞ւմ է աշխատանք գտնել․ 5 բան, որ պետք է հեռացնել անմիջապես

Ձեր CV-ն ձեզ խանգարո՞ւմ է աշխատանք գտնել․ 5 բան, որ պետք է հեռացնել անմիջապես

Sstaffmedia.am
12 մարտի 2026
4 րոպե ընթերցում
236
Կիսվել հոդվածով

Երբևէ մտածե՞լ եք, որ հենց ձեր CV-ն կարող է խանգարել ձեզ աշխատանք գտնել։

Շատ մասնագետներ համոզված են, որ իրենց CV-ն պարզապես տեղեկատվական փաստաթուղթ է, որտեղ պետք է ներառված լինի հնարավորինս շատ տվյալ։ Սակայն ամեն ինչ  այլ տրամաբանությամբ է աշխատում․ գործատուները օրական դիտում են տասնյակ, երբեմն՝ հարյուրավոր ռեզյումեներ, և առաջին տպավորությունը ձևավորվում է ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում։  Այդ պատճառով էլ այսօր CV-ն այլևս ձեր աշխատանքային կենսագրության ամբողջական արխիվը չէ․ այն ձեր մասնագիտական արժեքը արագ և հստակ ներկայացնելու գործիք է։

Հենց այս պատճառով էլ անհրաժեշտ է պարբերաբար վերանայել և թարմացնել ձեր CV-ն՝ հեռացնելով այն ձևակերպումները և բաժինները, որոնք արդեն չեն համապատասխանում աշխատաշուկայի նոր պահանջներին։

Staffmedia.am-ը վերլուծել է հավաքագրման ժամանակակից տրամաբանությունը և առանձնացրել 5 առանցքային ուղղություն, որոնք այսօր ծանրաբեռնում են ձեր ռեզյումեն՝ խլելով հաջողության հնարավորությունը։

1. Տեղեկատվության ավելցուկ և անձնական տվյալների գաղտնիություն

2. Տարրական հմտությունների փոխարեն՝ մասնագիտական գործիքներ

3. «Ինչ եմ ուզում»-ից դեպի «Ինչ եմ առաջարկում». Professional Summary

«Կարիերայի նպատակ» (Career Objective) բաժինը, որտեղ սովորաբար գրվում է՝ «փնտրում եմ աշխատանք ձեր կազմակերպությունում՝ հմտություններս զարգացնելու համար», այլևս չի աշխատում։ Սա «ես-ակենտրոն» մոտեցում է, որը պատմում է ձեր ցանկությունների, բայց ոչ ձեր օգտակարության մասին։ Գործատուն առաջնորդվում է արդյունավետության տրամաբանությամբ. նրան հետաքրքրում է, թե ինչ կոնկրետ խնդիր կարող եք լուծել դուք ընկերության համար և ինչ ներդրում կունենաք թիմի հաջողության մեջ։

Այս բաժինը պետք է վերափոխել Պրոֆեսիոնալ ամփոփագրի (Professional Summary), որը կծառայի որպես ձեր ռեզյումեի հակիրճ այցեքարտ։ 3-4 նախադասությամբ ներկայացրեք ձեր մասնագիտական ինքնությունը. քանի՞ տարվա փորձ ունեք, ո՞րն է ձեր ամենանշանակալի ձեռքբերումը և ի՞նչ առանցքային կոմպետենցիաներ եք առաջարկում։ Այն պետք է պատասխանի հավաքագրման մասնագետի գլխավոր հարցին. «Ինչո՞ւ պետք է ընտրենք հենց ձեզ»։

4. Ոչ ակտուալ փորձ և ժամանակավրեպ տեղեկատվություն

5. Գործողությունների փոխարեն՝ արդյունքներ

Ռեզյումեն թարմացնելը միշտ չէ, որ նշանակում է այն ամբողջությամբ վերաշարադրել։ Երբեմն բավական է պարզապես վերանայել դրա կառուցվածքը, հեռացնել հնացած ձևակերպումները և ավելի հստակ ներկայացնել ձեր իրական ձեռքբերումները։

Փոքր, բայց օգտակար հնարք․ փորձեք ձեր ռեզյումեն նայել գործատուի աչքերով։ Արդյո՞ք առաջին մի քանի վայրկյանի ընթացքում պարզ է դառնում, թե ինչ մասնագետ եք, ինչ արժեք եք ստեղծում և ինչ արդյունքներ եք ունեցել ձեր աշխատանքի ընթացքում։

Եթե ցանկանում եք արագ հասկանալ, թե որքան ամբողջական և մրցունակ է ձեր ռեզյումեն, կարող եք պարզապես վերանայել ձեր պրոֆիլը staff.am-ում։ Հարթակում ստեղծված CV-ն օգնում է տեսնել՝ արդյոք ձեր պրոֆիլում ներկայացված են անհրաժեշտ բաժինները, որքանով է այն լրացված և ինչ տեղեկատվություն կարող է դեռ պակասել։

Վերանայեք ձեր ռեզյումեն այսօր. երբեմն որոշ տեղեկություններից հրաժարվելն ավելի շատ է խոսում ձեր պրոֆեսիոնալիզմի մասին, քան նոր տող ավելացնելը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: