Հայաստանի լավագույն գրասենյակները. Dexatel

Հայաստանի լավագույն գրասենյակները. Dexatel

Sstaffmedia.am
10 հուլիսի 2023
4 րոպե ընթերցում
460
Կիսվել հոդվածով
Wp 1763120471779 sjuaui


Staff.am-ը շարունակում է իր տպավորիչ այցերը լավագույն գրասենյակներ։ Ինչպես արդեն նկատեցիք, այսօր մենք գտնվում ենք Dexatel-ում՝ բիզնես հաղորդակցությունների ոլորտում լավագույն լուծումներ տրամադրող ընկերությունում՝ իր տեսակով միակը ՀՀ-ում, ինչպես նաև SMS, Viber, WhatsApp, Google RCS հաղորդակցման ուղիների պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում։

Dexatel-ն արդեն ոլորտում գործում է ավելի քան 8 տարի և իր գործունեությունը սկսել է զրոյական ներդրումով, երեք թիմակիցների ջանքերով: Այս տարիների ընթացքում ընկերությունը գրանցել է բազմաթիվ հաջողություններ, որոնցով բազմամշակույթ ու միջազգային թիմը միշտ ոգևորվում ու մոտիվացվում է։ 

«Dexatel-ը ՀՀ-ում առաջինն ընկերությունն է, որը տրամադրում է բիզնես հաղորդակցությունների նորագույն և անհատականացված լուծումներ ողջ աշխարհում։ Եվ սա հպարտանալու մեծագույն առիթ է ողջ թիմի համար: Այժմ Dexatel-ի հաճախորդներն են համաշխարհային այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Tik Tok-ը, Alibaba-ն, Paysera-ն և այն»։

Ուշագրավ է, որ հայ հիմնադիրներ ունեցող ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Էստոնիայում՝ Տալլին քաղաքում, և ունի երկու մասնաճյուղ՝ Երևանում և Դուբայում։ Այժմ մենք գտնվում ենք Երևանի գրասենյակում, որտեղ աշխատում է ավելի քան 80 աշխատակից:

Wp 1763120473181 jptiv
Wp 1763120474093 h6n984

DEXATEL-Ի ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Dexatel-ի գրասենյակը բաժանված է Արեգակնային համակարգի տրամաբանությամբ։ 

Գրասենյակի ամբողջ տարածքը կարելի է տեսնել խոհանոցի վերևի հատվածից՝ ընդարձակ, նորաոճ, վառ գույներով ու հետաքրքիր լուծումներով։ 

Եվ հետաքրքրական է, որ հանդիպումների սենյակների անուններն էլ պատահական չեն նշված, այլ յուրաքանչյուրն իր ձևին ու դիրքին համահունչ կրում է Լունա, Ավրորա, Զետա և Սոլիս անունները։

Երկար ժամանակ մտածում էինք՝ ինչ անուններ դնել մեր հանդիպումների սենյակներին, հետո երբ ՄՌ թիմի հետ նայում էինք խոհանոցի երկրորդ հարկից, վերևից շատ նմանեցրեցինք արեգակնային համակարգի իր տեղադրվածությամբ և գույներով, այսինքն՝ Լունան լուսնի է նման, Սոլիսն Արևն է դեղին գույնով, մյուս երկուսն ընտրվել են հյուսիս և հարավ դիրքով։

ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ

Ինչպես նախորդ գրասենյակները, այնպես էլ այս նոր գրասենյակն ամբողջությամբ արտացոլում է Dexatel-ի հիմնական արժեքները: Պարզ, թափանցիկ, հասանելի, առանց բաժանարար պատերի կառուցված գրասենյակը հագեցած է բոլոր հարմարություններով ու զոնաներով՝ աշխատանքային զոնա, զանգերի համար նախատեսված առանձին զոնաներ, խաղերի զոնա, խոհանոցային զոնա, հանգստի ու աշխատանքի զոնա, թիմային ակտիվությունների համար նախատեսված զոնա, բացօթյա հանգստի զոնա։ 

«Dexatel-ի հիմնական արժեքները հնարավոր է տեսնել հենց open space-ի շնորհիվ։ Արժեքների դեպքում մենք շեշտը դրել ենք ոչ միայն արժեքները բնութագրող դիզայն օբյեկտների, որոնք մշակման փուլում են գտնվում, այլ իրական հաղորդակցության և թիմի աշխատանքը իրական ժամանակում տեսնելու գաղափարի վրա։ Մեր արժեքներն են Drive, ownership, growth, impact, sharing, որոնք միանգամայն տեսանելի են, և որոնց վերաբերյալ հնարավոր է առավելագույնս պատկերացում կազմել բացառապես open space ձևաչափի շնորհիվ։ Մեր դեպքում open space-ի հիմնական առավելություններն արտահայտվում են հետևյալ կերպ՝

Համագործակցություն և հաղորդակցություն. Բաց տարածության ձևաչափը խթանում է համագործակցությունը և հաղորդակցությունը թիմի անդամների միջև ավելի քիչ ֆիզիկական խոչընդոտներով, ինչպիսիք են պատերը։

Թափանցիկություն. Բաց տարածության ձևաչափում գործընթացները, աշխատանքը և հաղորդակցումը մաքսիմալ թափանցիկ և օբյեկտիվ է ստացվում։

Համայնքի զգացում. Բաց տարածության ձևաչափը խթանում է համայնքի զգացումը և ավելի ընդգրկուն աշխատանքային միջավայրը՝ ապահովելով միասնականության մշակույթի ձևավորումը։

Գիտելիքների փոխանակում և ուսուցում. բաց տարածության ձևաչափում աշխատակիցներն ավելի լավ տեսանելիություն և հասանելիություն ունեն այն ամենին, ինչի վրա աշխատում են մյուս թիմակիցները»:

Մշակութային առումով մեզ համար open space գրասենյակը հնարավորություն է ընձեռում միմյանց հետ կիսելու, համագործակցելու ու հաղորդակցվելու մեր կարևորագույն արժեքները ռեալիզացնել։

Շատ կարևոր է ընդգծել, որ այստեղ՝ Dexatel-ում, կա մեկ միասնական համայնք, թիմ, որի անդամները միմյանց օգնում են, գնահատում յուրաքանչյուրի աշխատանքը, ներգրավվում տարբեր թիմային ակտիվություններում, ու այս ամենին նաև նպաստում է էրգոնոմիկ ճիշտ կառուցված գրասենյակը։ 

Wp 1763120479051 bq6d2i

Wp 1763120479549 utcw8d

ԹԻՄԻ ՀԱՄԱՐ

Եթե հիշում եք, սա մեր երկրորդ անդրադարձն է Dexatel-ի գրասենյակին, նախորդը նույնպես հարմարավետ էր, մոդեռն, սակայն թիմի աճին զուգահեռ թիմը սկսեց աշխատել երկու տարբեր գրասենյակներում, ինչը դժվարացնում էր միմյանց միջև հաղորդակցությունն ու ներգրավվածությունը բոլոր ակտիվություններում։ 

Կարճ ժամանակ անց Dexatel-ը տեղափոխվեց այսքան սպասված իր նոր գրասենյակ, որի կահավորման, դետալների ընտրության հարցում մեծ ուշադրություն է դարձվել թիմի հետաքրքրություններին։ 

Wp 1763120479724 4uzpho

ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ, ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

Գրասենյակ մտնելիս միանգամից կնկատեք Dexatel-ի հատուկ զոնան, որը կարող է վարագույրներով ամբողջությամբ առանձնանալ ամբողջ գրասենյակից և հարմարավետ զոնա դառնալ կինոդիտումների, երաժշտական երեկոների և ուրբաթօրյա Happy hour-ներին կազմակերպվող DJ Party-ների համար։

Հետաքրքիր, բայց ծավալուն ու հագեցած աշխատանքից ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելու համար էլ հենց ձևավորվել են այս գեղեցիկ ավանդույթները։

Dexatel-ում թիմի ամենասիրած ակտիվությունները սեղանի երեք խաղերն են. թենիս, հոկեյ ու ֆուտբոլ, որոնք թիմը այնքան է հավանել, որ արդեն ակումբային մրցաշարեր են կազմակերպում թիմի ներսում։

Ամենասոցիալական զոնան կարելի է ասել պատշգամբի հատվածն է, որտեղ էլ ձևավորվել են սուրճի, զրույցի, մտագրոհների ավանդույթները։ 

Խոհանոցը նույնպես բավականին սոցիալական է :), որտեղ հաճախ են հավաքվում թիմով ու վայելում թարմ մրգեր, երբեմն էլ՝ խմիչքներ։ 


Այսպիսով, Dexatel-ում ամեն հարմարություն ձևավորված է թիմի աշխատանքային հարմարավետությունը, հանգիստը ու ակտիվությունները ապահովելու համար։ Առողջ միջավայր է ձևավորված բոլոր առումներով, թե բույսերն են շատ :), թե աշխատակիցներն են գոհ ու երջանիկ վայելում իրենց յուրաքանչյուր աշխատանքային օրը բարձր արդյունավետությամբ։ 

HR թիմի հետ զրույցի ընթացքում նշեցին, որ դեռևս որոշ աշխատանքներ են տանում գրասենյակի վիզուալիզացիայի, գրադարանի ստեղծման ուղղությամբ, հետևաբար շարունակենք հետևել Dexatel-ին staff.am-ում և սոց.Հարթակներում թարմ նորությունները բաց չթողնելու և ինչու չէ թիմին միանալու համար։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: