Beyond podcast 08. Ալ Եսայան | Cognaize, ձախողումը որպես դաս, առաջնորդել ծառայելով, ձեռներեցություն

Beyond podcast 08. Ալ Եսայան | Cognaize, ձախողումը որպես դաս, առաջնորդել ծառայելով, ձեռներեցություն

Sstaffmedia.am
15 օգոստոսի 2024
3 րոպե ընթերցում
559
Կիսվել հոդվածով

«Ձախողվելը մահ չէ, ձախողվելը դաս է»։

Ալը մեծ կարևորություն է տալիս անկեղծ լինելուն, անկեղծ, բայց նախ և առաջ ինքդ քեզ հետ։ Անկեղծությունը կզարգացնի ինքնագիտակցության բարձր մակարդակ, ինչն էլ կօգնի քեզ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում։ Ալի հետ հենց այդպես էլ եղավ։ Ալը սկզբում աշխատում էր իր իսկ մասնագիտությամբ՝ որպես էլեկտրոնային ճարտարագետ, սակայն աշխատանքի ընթացքն իրեն այդքան էլ հաճույք չէր պատճառում։ Ալը անկեղծորեն խոստովանեց, որ այդ մասնագիտությունը, որը ենթադրում է դետալային մտածողություն, իր համար չէ. ինքը համակարգային մտածողության տեր մարդ է և ավելի շատ սիրում է աշխատել մարդկանց հետ։ Անկեղծ և բաց լինելու շնորհիվ Ալը հանդիպեց ճիշտ մարդկանց և հայտնվեց ճիշտ տեղում։ Կյանքում կան մարդիկ, որ իրոք ցանկանում են օգնել քեզ, պարզապես դու պետք է բաց լինես հնարավորությունների առաջ։ 

Մի շարք հաջողությունների հասած Ալը չի խուսափում իր անհաջողություններից խոսելուց։  Նա նշում է, որ ձախողվելու և քննադատության արժանանալու վախը շատերին է հետ պահում իրենց գաղափարներն իրականություն դարձնելուց։ Նա խորհուրդ է տալիս փոխել ձախողման նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքը․ «ձախողվելը մահ չէ, ձախողվելը դաս է», որից պետք է սովորել, սովորածը կիրառել մեր հետագա նախաձեռնություններում և այդ գիտելիքով կիսվել նաև մյուսների հետ․ չէ՞ որ, «եթե քո գիտելիքից տաս ուրիշին, դու չես աղքատանա, ընդհակառակը՝ երկուսդ էլ կհարստանաք»։ Իսկ քննադատությունից պետք չէ խուսափել, քանի որ դրանք մեզ դարձնում են ավելի դիմացկուն և ճկուն։ 

Քննարկեցինք նաև «ծառայող առաջնորդ»-ի գաղափարախոսությունը, համաձայն որի՝ առաջնորդը պետք է մի կողմ դնի իր սեփական շահերը և առաջնորդվի միայն կազմակերպության շահերով։ Նա առաջնորդում է ոչ թե հրամաններ արձակելով, այլ՝ օրինակ ծառայելով։ Ալն ինքը այս գաղափարախոսության կրողն է և հավաստիացնում է՝ այս սկզբունքը կիրառելի է ցանկացած միջավայրում։ 

Խոսելով արհեստական բանականության հսկայական ալիքի մասին՝ Ալը հորդորում է արագորեն ադապտացվել փոփոխություններին․ դիմադրելու դեպքում AI-ը մեծ վտանգ է, ընդունելու դեպքում՝ մեծ առավելություն։ Հաջողելու են այն կազմակերպությունները, որոնք գիտակցում են այս ամենը և ինտեգրում են արհեստական բանականությունը իրենց գործունեության բոլոր հնարավոր ոլորտներում։ Ավելին՝ AI գրագիտության մակարդակը պետք է բարձրացվի բնակչության ողջ շրջանում՝ այն հասանելի և հասկանալի դարձնելով ամենքին։

Իսկ վերջում Ալը կիսվեց երեք պրակտիկ խորհրդով, որոնք կօգնեն առաջնորդներին և, ինչու ոչ, բոլոր մարդկանց բարձրացնելու իրենց արդյունավետությունը․

1․ Ուսումնասիրեք «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը և սկսեք կիրառել այն։ 

2․ Ամեն օրը սկսեք երախտագիտությամբ։

3․ Տարածեք մի փոքր արևի շող։


Դե ինչ, ձեզ մնում է այցելել մեր յութուբյան էջ, որպեսզի դիտեք էպիզոդն ամբողջությամբ և ստանաք մոտիվացիայի ձեր չափաբաժինը։ Չմոռանա՛ք բաժանորդագրվել մեր յութուբյան ալիքին՝ մշտապես տեղեկացված և մոտիվացված լինելու համար։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: