Հայաստանի լավագույն գրասենյակները․ CodeSignal-ի մեծ խոհանոցը, քնելու անկյունը, գրքերն ու խաղերը

Հայաստանի լավագույն գրասենյակները․ CodeSignal-ի մեծ խոհանոցը, քնելու անկյունը, գրքերն ու խաղերը

Sstaffmedia.am
13 մայիսի 2022
2 րոպե ընթերցում
941
Կիսվել հոդվածով

staff.am-ը մեկնարկել է հետաքրքիր նախագիծ՝ «Հայաստանի լավագույն գրասենյակները», որի նպատակն է ֆոտոպատմությունների տեսքով ներկայացնել Հայաստանում գործող ընկերությունների ամենատարբերվող, գեղեցիկ, հարմար, ոճային և տրամադրող գրասենյակները։ Նախագծի շրջանակում մենք այցելել ենք Երևանի սրտում՝ քաղաքապետարանի մոտակայքում գտնվող CodeSignal ընկերության գրասենյակ, որն այդ հասցեով 2022-ի սկզբից է տեղափոխվել։ Տեղափոխության պատճառը վերջին շրջանում ընկերության կողմից ներդրումներ գրավելու հետևանքով արագ աճող թիմի համար ավելի մեծ գրասենյակի անհրաժեշտությունն էր։

Wp 1763552276068 209wn4

Ու թեև ընկերությունն առաջարկում է ճկուն աշխատանքային գրաֆիկ տնից աշխատելու հնարավորությամբ, Singalite-ները նախընտրում են գալ գրասենյակ և աշխատել այդտեղից, քանի որ, ինչպես նշում են, գրասենյակում իրենց շատ լավ են զգում։ 

Wp 1763552276048 wz8j4

CodeSignal-ում ազատությունը բոլոր հնարավոր ոլորտներում է։ Ընկերության աշխատակիցներն ունեն նույնիսկ հնարավորություն ընտրելու այն նախագիծը, որի վրա ցանկանում են աշխատել։

Wp 1763552276633 q6mb7s

Գրասենյակն ընդհանուր open space-ի տրամաբանության մեջ է, բայց միաժամանակ արված են որոշակի բաժանումներ, որպեսզի տարբեր թիմերը հնարավորություն ունենան փոքր-ինչ առանձնացված աշխատելու։ Ընկերությունը կարևորում է իր աշխատակիցների՝ անձնական տարածք ունենալու հնարավորությունը, ուստի գրասենյակի դասավորվածությունը պլանավորելիս այնպես է արվել, որպեսզի գրեթե բոլոր աշխատակիցները մեջքով դեպի պատը նստեն, և համակարգչի էկրանը «հանրային» չլինի ու հիմնականում տեսանելի լինի միայն տվյալ աշխատակցի համար։

Wp 1763552276888 ro0qbg

Իսկ կարևոր հանդիպումների, հարցազրույցների և առցանց զանգերի համար կան հատուկ առանձնացված փոքր կոնֆերանս սենյակներ, որոնց ձայնամեկուսացումը թույլ է տալիս առանձնանալ և ավելի հեշտ կենտրոնանալ։   

Wp 1763552277586 3rtcl

Կոնֆերանս սենյակները փոքր են, քանի որ ընկերությունը միջազգային է, և թիմակիցների մեծ մասը Հայաստանից դուրս է, ուստի հանդիպումները հիմնականում առցանց են տեղի ունենում։

Wp 1763552277545 a9qcwk

Այդ սենյակների ներքին հարդարանքը կապույտի երանգների մեջ է, քանի որ դա ընկերության գույներից է։ Ավելի հեշտ տարբերակելու համար սենյակները կոչել են  ծրագրավորման լեզուների և դրանք ստեղծող ծրագրավորողների անուններով՝ Python (Գվիդո վան Ռոսում), C++ (Բյորն Ստրաուստրուպ), JavaScript (Բրենդան Այկ), Java (Ջեյմս Գոսլինգ)։ 

Wp 1763552279510 e4wzm

Գրասենյակի անկյուններից մեկում է տեղակայված հարմարավետ բազմոցը բազմաթիվ փափուկ խաղալիքներով, որին նստելուն պես, ինչպես վստահեցնում են Signalite-ները, նստողի աչքերը փակվում են։ Թիմակիցներից ոմանք պարբերաբար ննջում են այդ բազմոցին։ 

Wp 1763552279271 np3c1

Գրասենյակն ունի ընդարձակ հանգստի հատված՝ կից խոհանոցով, որի մեծ սեղանի շուրջ Signalite-ները  պարբերաբար հավաքվում են, համեղ բաներ ուտում, զրուցում, պլանավորում իրենց առօրյան։ Այստեղ են նաև կանչում ընկերություն նոր ընդունված աշխատակիցներին՝ մինչև աշխատանքի անցնելը թիմի հետ անմիջական միջավայրում ծանոթանալու համար։

Wp 1763552280194 27n9mf

Հանգստի զոնայի փափուկ հատվածներում ընկերության թիմը պարբերաբար հավաքվում է և կազմակերպում կինոդիտումներ, խաղեր, երեկույթներ ու պարզապես հաճելի ժամանակ անցկացնում իրար հետ։ Ի դեպ, գրասենյակում սեղանի խաղերի սիրահարներ կան, որոնք պարբերաբար նոր խաղեր են բերում աշխատավայր։

Wp 1763552280191 bms9t

Signalite-ները նաև պարբերաբար թեժ շախմատային մենամարտեր են ունենում՝ հանդիսատեսների մեծ բանակով։  

Wp 1763552281285 2tkn0b

CodeSignal-ի մշակույթի կարևոր մաս է նաև ընթերցանությունը․ գրքերը երջանկացնում են ընկերության աշխատակիցներին, տալիս կարևոր տեղեկատվություն և հնարավորություն զարգանալու իրենց ոլորտում։ Ուստի ընկերությունը հոգում է, որպեսզի գրասենյակի գրապահարանը պարբերաբար լրացվի նոր գրքերով, իսկ թիմակիցները կարող են պատվիրել ցանկացած գրականություն՝ համատեղելով հաճելին և օգտակարը։

Wp 1763552281286 cs3nu

CodeSignal-ի թիմն արագ աճում է և համալրվում նոր աշխատակիցներով, որոնցից յուրաքանչյուրը մի նոր ու հետաքրքիր սովորություն է բերում ընկերություն՝ միաժամանակ դառնալով ընկերության մշակույթի կրող։ Իսկ դա նշանակում է, որ CodeSignal-ի գրասենյակի մասին հետաքրքիր պատմությունները միայն ավելանալու են։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: