Executive Offsite Vol.1. Հայաստանի բիզնես առաջնորդները քննարկել են ոչ կայուն համակարգերում զարգանալու ուղիները 

Executive Offsite Vol.1. Հայաստանի բիզնես առաջնորդները քննարկել են ոչ կայուն համակարգերում զարգանալու ուղիները

Sstaffmedia.am
8 հունիսի 2026
5 րոպե ընթերցում
661
Կիսվել հոդվածով

Մայիսի 21-ին Երևանում՝ «The Alexander» հյուրանոցում, կայացավ staff.am-ի և Ucom-ի նախաձեռնած Executive Offsite Vol.1-ը։ Միջոցառումը մեկտեղել էր Հայաստանի բիզնես էկոհամակարգի առանցքային դեմքերին՝ հիմնադիրների, գործադիր տնօրենների և պետական այրերի՝ քննարկելու մի հիմնարար հարց. ինչպե՞ս պետք է տրանսֆորմացվեն կազմակերպությունները մի դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները, կապիտալը և աշխարհաքաղաքականությունը հիմնովին վերափոխում են գլոբալ համակարգերը։

staff.am էկոհամակարգի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, կիսվեց Executive Offsite-ի ստեղծման գաղափարով և շեշտեց նմանատիպ փակ ձևաչափերի կարևորությունը բարձր վստահության միջավայր ստեղծելու գործում։ Լուիզան իր բացման խոսքում նաև հատուկ շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կայացման գործում ներդրում ունեցած գործընկերներին՝ համակազմակերպիչ Ucom ընկերությանը, բովանդակային գործընկեր Change School London-ին, գլխավոր գործընկեր Jardins de Arménie-ին, գործընկեր «Նաիրի Ինշուրանսին» և էկոհամակարգի մյուս գործընկերներին՝ ICC Armenia. IIA Armenia, Oxford Alumni Business Club of Armenia։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ընդգծելով առաջնորդության տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը.

Տեխնոլոգիական ենթակառուցվածքներ և ԱԲ-ի իրական ազդեցությունը

Առաջին Fireside Conversation-ի ընթացքում Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Change School-ի հիմնադիր Վիրեն Լալլը քննարկեցին կազմակերպությունների կառուցման առանձնահատկությունները արագ փոփոխվող համակարգերում։ Քննարկման առանցքում տեխնոլոգիական ենթակառուցվածքների և արհեստական բանականության իրական ազդեցությունն էր. թե որտեղ են դրանք փոխում որոշումների կայացման մեխանիզմները՝ դուրս գալով պարզապես փորձնական ծրագրերի շրջանակից

Ռալֆ Յիրիկյանը շեշտեց, որ խոշոր ու բարդ կազմակերպություններում հենց կառուցվածքն է հաճախ սահմանում զարգացման արագությունը, և այսօրվա մարտահրավերն է վերանայել կառավարման այն մոդելները, որոնք դանդաղեցնում են բիզնեսի աճը։

Ռալֆ Յիրիկյանը շեշտեց, որ խոշոր ու բարդ կազմակերպություններում հենց կառուցվածքն է հաճախ սահմանում զարգացման արագությունը, և այսօրվա մարտահրավերն է վերանայել կառավարման այն մոդելները, որոնք դանդաղեցնում են բիզնեսի աճը։

Եթե ցանկանում ենք, որ կազմակերպությունը զարգանա, պետք է խոսենք ճկունության, մարդկանց լիազորելու և վստահություն տալու մասին՝ սկսելով հենց մեզնից։ Այդ օրինակը կտարածվի ողջ թիմում և անպայման կբերի ցանկալի արդյունքների ։

Ռալֆ Յիրիկյան

Քննարկումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ՝ հանգեցնելով բազմաթիվ հարցերի ԱԲ կիրառության և դրա բերած հիմնարար փոփոխությունների շուրջ։

Տնտեսական միջավայր և պետական քաղաքականություն

Հաջորդ քննարկման ձևաչափով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Լուիզա Ավետիսյանը վերլուծեցին կազմակերպությունների դերը փոփոխվող տնտեսական և ֆինանսական միջավայրում։ Քննարկվեցին կայունության և աճի հավասարակշռման նրբությունները, ինչպես նաև այն տնտեսական ռիսկերը, որոնք հաճախ դուրս են մնում բիզնեսի հաշվարկներից։

Առաջնորդման և ղեկավարման մասին խոսելիս նախարարն առանձնացրեց եկավարին բնորոշ ամենակարևոր հմտություննը․

Ղեկավարի համար կարևոր է երբեմն սեփական կամքը «ետ քաշելու» կարողությունը։ Գայթակղությունը մեծ է միշտ գործադրել լիազորությունները, բայց երբեմն պետք է տալ միայն իմպուլսը, ապա հետ քաշվել և կողքից հետևել պրոցեսին։ Շատ հաճախ դա տալիս է հիանալի արդյունքներ։

Վահե Հովհաննիսյան

Պանելային քննարկում. Նախագծել կազմակերպություններ ոչ կայուն համակարգերում

Միջոցառման առանցքային մասերից էր պանելային քննարկումը՝ նվիրված ոչ կայուն համակարգերում կազմակերպությունների նախագծմանը (Designing organizations for a system that is no longer stable)։ Ոլորտի առաջատար փորձագետներ Մանե Մարտիրոսյանը (Նաիրի Ինշուրանս), Ալեքսանդր Շաղիկյանը (BDO), Սևադա Բաղդյանը (Boyden) և Վախթանգ Աբրահամյանը (Ներքին աուդիտորների ինստիտուտ) վերհանեցին այն ավանդական պատկերացումները, որոնք այլևս արդյունավետ չեն։

Քննարկվեցին բիզնեսի ներսում առկա լարվածությունները՝ արագության և վերահսկողության, նորարարության և կայունության միջև։ Փորձագետները վերլուծեցին, թե ճնշման տակ որ համակարգերն են առաջինը «կոտրվում»՝ կառուցվա՞ծքը, կառավարո՞ւմը, թե՞ կապիտալի կարգապահությունը, և ինչպիսի նոր կառավարման մոդելներ պետք է փոխարինեն ավանդականներին։

Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներին ողջունեց CPS Cigaronne ընկերության գլխավոր տնօրեն Արման Մուրադյանը, որի Jardins de Arménie բրենդը հանդիսանում էր միջոցառման գլխավոր գործընկերը։ Պարոն Մուրադյանն իր խոսքում ընդգծեց փորձի փոխանակման և նմանատիպ քննարկումների շարունակականության կարևորությունը բիզնես համայնքի և տնտեսության համար.

Միջոցառման առանձնահատուկ ձևաչափերից էին թեմատիկ սեղանների շուրջ ֆասիլիտացված քննարկումները, որոնք անցկացվեցին Chatham House-ի գաղտնիության սկզբունքներով։ Այս ձևաչափը հնարավորություն տվեց առաջնորդներին ավելի անկաշկանդ ու խորքային անդրադարձ կատարել կազմակերպությունների առջև ծառացած հիմնարար մարտահրավերներին։

Քննարկումների առանցքում էին աշխարհաքաղաքական անկանխատեսելիությունն ու կարգավորող միջավայրին հարմարվելու ուղիները, տեխնոլոգիաների և ԱԲ-ի դերը որպես գործառնական էությունը վերափոխող ուժ, ինչպես նաև կառավարման ճկուն մոդելների որոնումն ու ֆինանսական դիմակայունության ապահովման հրամայականները։ Այս բովանդակալից երկխոսությունները առաջնորդում էին փորձառու ֆասիլիտատորներ Անահիտ Սարգսյանը, Ռաֆի Սեմերջյանը, Նարինե Բեգլարյանը և Վիրեն Լալլը՝ օգնելով մասնակիցներին վերհանել խնդիրները մասնագիտական տարբեր տիրույթներում և նախանշել զարգացման նոր հեռանկարներ։

Networking ընթրիք. Գաղափարների փոխանակում Երևանի սրտում

Executive Offsite Vol.1-ն ամփոփվեց «The Alexander Luxury Collection» հյուրանոցի տանիքում կայացած նրբաճաշակ networking ընթրիքով։ Սա պարզապես ընթրիք չէր, այլ օրվա ընթացքում հնչած ռազմավարական մտքերի շարունակությունն ավելի անմիջական ու մտերիմ միջավայրում, որն ուղեկցում էր հայկական քանոնի հեգթով հնչյուններով։

Երևանյան երեկոյի տեսարանի ներքո մասնակիցները հնարավորություն ունեցան ամրապնդել գործնական կապերը, քննարկել համատեղ նախագծերի հեռանկարները և կիսվել անձնական փորձով։ Այս ոչ պաշտոնական մասը դարձավ միջոցառման տրամաբանական ավարտը՝ վերահաստատելով, որ Հայաստանի բիզնես էկոհամակարգի հզորության հիմքում հենց նմանատիպ վստահելի ու բովանդակալից կապերն են։

Executive Offsite Vol.1-ը միայն սկիզբն էր մի կարևոր ճանապարհի, որը նպատակ ունի վերասահմանել հայաստանյան առաջնորդության մշակույթը։ Այս հանդիպումը փաստեց, որ ապագայի կազմակերպությունները կառուցվում են հենց այսպիսի վստահելի ու բովանդակալից կապերի հիմքով։ 

Միջոցառման մանրամասներին ծանոթացեք հոլովակում․








Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: