Փետրվարի MND. Pod castle, DataArt, staff.am, Evolution: Ամփոփում ենք անցած ամսվա իրադարձությունները

Փետրվարի MND. Pod castle, DataArt, staff.am, Evolution: Ամփոփում ենք անցած ամսվա իրադարձությունները

Sstaffmedia.am
6 մարտի 2024
2 րոպե ընթերցում
409
Կիսվել հոդվածով

Շարունակում ենք մեր MND-երի շարքը։ Հերթն այս անգամ Փետրվարի MND-ինն է։

Անցած հունվար ամսվա MND-ն բավականին հագեցած էր․ HackTech, Gurus, Atenk, EasyPay և staff.am:

Փետրվար ամիսը ևս շատ հետաքրքիր է անցել մեր գործընկերների համար։ Օգտակար դասընթացներ, նոր ձեռքբերումներ և արդյունավետ հանդիպումներ։
Միասին ամփոփենք անցած ամսվա MND (monthly news digest):

Գնացինք․


Փետրվարի MND DataArt

DataArt

DataArt-ըՏՏ առաջխաղացմամբ զբաղվող ընկերություն է, որն ունի իր Հայաստանյան ներկայացուցչությունը Երևանում։
Ընկերությունը պարբերաբար իրականացնում է մասնագիտական դասընթացներ ծրագրավորողների, որակի ապահովման և թեմատիկ այլ ուղղությունների վերաբերյալ։

Փետրվարին ամփոփվեց DataArt-ի մի շատ կարևոր և հայրենանվեր հատուկ նախաձեռնություն։ Որակի ապահովման (QA) դասընթացի շրջանավարտներն այս անգամ Արցախցի կանայք էին։
Երկամսյա հագեցած դասընթացից հետո 19 արցախցի կին ստացավ ավարտական վկայական։
Մեր գործընկերոջ շնորհիվ այժմ QA ոլորտը համալրվեց ևս 19 մասնագետներով։


podcastle mnd for february

Podcastle AI

Podcustle AI-ը տրամադրում է արհեստական բանականությամբ աշխատող ամբողջական գործիքակազմ՝ մեկ հարթակում ստեղծելու, խմբագրելու և հրապարակելու աուդիո և վիդեո բովանդակություն։

Փետրվարին մեր գործընկերը հայտնել է Ա սերիայում $13.5 մլն ներգրավելու մասին։

Նշենք նաև, որ Podcastle-ի ղեկավար կազմին են միացել Canva-ի նախկին փոխնախագահ Ալան Ռեխտմանը, Դամիան Սակոն Prezi հարթակից և Դմիտրի Կոպիլովսկին, որը նախկինում աշխատել է Uber-ում և Facebook-ում, ինչպես նաև կգլխավորի հայկական ստարթափի մարքեթինգի թիմը։


Փետրվարի MND. Compass by staff.am

staff.am

Փետրվարը շատ արդյունավետ էր նաև staff.am էկոհամակարգի ուղղվածություններից մեկի համար՝ Compass by staff.am:

Compass-ը staff.am-ի ամենաերիտասարդ ուղղությունն է։ Այն թողարկվել է 2023թ. ամռանը և հնարավորություն է տալիս ընկերություններին ստանալ արժեքավոր տեղեկատվություն աշխատաշուկայի ակտիվության, տարբեր ոլորտներում զարգացման միտումների, միջին աշխատավարձերի և դրանց համեմատության մասին։ Compass-ը բիզնեսում տվյալահեն որոշումներ կայացնելու համար եզակի լուծում է հայաստանյան շուկայում։

Փետրվարին կայացավ բիզնես-նախաճաշ, որի ընթացքում ավելի քան 35 ընկերությունից ՄՌԿ ոլորտի շուրջ 50 մասնագետների հետ կայացած հանդիպմանը staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը ներկայացրեց staff.am ամենաերիտասարդ ուղղության առանձնահատկությունները, նրբություններն ու կարևորությունը։
Հանդիպումը հագեցած էր ինտերակտիվ քննարկումներով, նոր առաջարկներով ու հետաքրքիր գաղափարներով։


Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: