Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի NoBla!Bla մարքեթինգային հեքեթոն

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի NoBla!Bla մարքեթինգային հեքեթոն

Sstaffmedia.am
12 սեպտեմբերի 2023
1 րոպե ընթերցում
299
Կիսվել հոդվածով

Հեքեթոնը միջոցառման ձևաչափ է, որն ավելի տարածված է ՏՏ ոլորտում։ Metrix Digital կազմակերպության շնորհիվ առաջին անգամ այս ձևաչափը կյանքի է կոչվում նաև մարքեթինգի համայնքում։

Հեքեթոնն իր շուրջ է հավաքելու ոչ միայն մարքեթինգի, այլ նաև հարակից ոլորտների մասնագետներին, ովքեր երկու օր շարունակ աշխատելու են մարքեթինգային մարտահրավերների շուրջ։ Ինչպես նաև հաղթող թիմերը կստանան բազմաթիվ մրցանակներ և միգուցե նաև հնարավորություն՝ կյանքի կոչելու իրենց առաջարկած լուծումը:

Հեքեթոնի 4 գլխավոր գործընկերներն են Ամերիաբանկ, Ավանտա, Intent.ai ընկերությունները, և անցկացման վայրի գործընկեր The Crowdfunding Formula (TCF) մարքեթինգային ընկերությունը։ Հենց նրանց կողմից էլ հեքեթոնի ընթացքում լինելու է 4 մարտահրավեր։ Այս մարտահրավերները կբացահայտեն մասնակից թիմերի մարքեթինգային գիտելիքներն ու ստեղծագործ մտածելակերպը, կապահովեն հարթակ նորարարական մարքեթինգային լուծումների և առաջարկների համար։

Մարքեթինգի ոլորտի 20 առաջատար մասնագետ հանդես կգա որպես մենթոր, միջոցառման ընթացքում մասնակիցներին աջակցելու և ուղղորդելու նպատակով:

Միջոցառման կազմակերպիչները խոստանում են նաև շատ հետաքրքիր սեմինար/workshop՝ նոր գիտելիքներ ստանալու համար։ Սեմինարի թեման ծրագրային գովազդն է (programmatic advertsing)։ Նոր և հետաքրքիր ձևաչափով կանկացվի նա NoBla!Bla Talk, որի ժամանակ ոլորտի թոփ մասնագետները կխոսեն իրենց և՛ հաջողած, և՛ ձախողած արշավների մասին։ 

Օր՝ Սեպտեմբերի 23,24,

Ժամ՝ 10:00-19:00,

Հասցե՝ Հալաբյան 65/5, 

Հարցերի կամ առաջարկների համար գրել՝ lilit@metrixdigital.co էլ հասցեին։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: