Օնբորդինգ ծրագրի երրորդ սերունդը միացել է Բիբլոս Բանկ Արմենիայի թիմին

Օնբորդինգ ծրագրի երրորդ սերունդը միացել է Բիբլոս Բանկ Արմենիայի թիմին

Sstaffmedia.am
21 նոյեմբերի 2025
1 րոպե ընթերցում
1,451
Կիսվել հոդվածով

Բիբլոս Բանկ Արմենիայի Օնբորդինգ ծրագրի 3-րդ սերունդն ավարտեց Բանկի նոր աշխատակիցների համար նախատեսված ինտենսիվ դասընթացը։

Գերազանց սպասարկման 20 դեսպան արդեն սկսել է աշխատանքը Բանկում․ յուրաքանչյուրն իր դերում զինված է գործնական գիտելիքներով ու հմտություններով։

Այս սերունդն ուսումնական փուլն ավարտեց հիբրիդային մոդելով․ կենդանի շփում գումարած չափելի ու վերահսկելի թեստերի իրականացման նոր բանաձև, որը թույլ է տալիս ապահովել ինչպես խորքային գիտելիք, այնպես էլ արդյունավետ գնահատում։

Ավանդույթի համաձայն՝ սերտիֆիկատների հանձնման արարողության ժամանակ ծրագրի մասնակիցների հետ հանդիպեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ 

Օնբորդինգ ծրագրի ավարտից հետո թիմին միացող յուրաքանչյուր նոր աշխատակից հնարավորություն է ունենում անկաշկանդ մթնոլորտում Բանկի ղեկավարի հետ քննարկելու իրեն հուզող ցանկացած հարց: 

 Բանկի ՄՌ կառավարման բաժնի ղեկավար Անի Կարապետյանն իր ողջույնի խոսքում նշեց․

Օնբորդինգ ծրագրին մասնակցելով՝ երիտասարդները ստանում են բանկային գործի, գերազանց հաճախորդների սպասարկման և Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կիրառվող ամենաթարմ տեխնոլոգիական գործիքների մասին խոր գիտելիք: Ծրագրի նպատակն է նորարարական ու հետաքրքիր մոտեցումներով նոր աշխատակիցներին ներկայացնել Բանկը՝ բոլոր կողմերից։

Ծրագրի կենտրոնում շարունակում են մնալ Բանկի արժեքները՝ ուշադրություն հաճախորդի կարիքներին, ազնվություն, թիմային աշխատանք, առաջադիմություն և նորարարություն։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: