Կայացավ staff.am-ի կողմից կազմակերպված SalesGame Conf բիզնես միջոցառումը

Կայացավ staff.am-ի կողմից կազմակերպված SalesGame Conf բիզնես միջոցառումը

Sstaffmedia.am
4 հուլիսի 2024
3 րոպե ընթերցում
1,454
Կիսվել հոդվածով

Հունիսի 29-ը, վստահաբար, շատերը կհիշեն որպես նոր ինսայթների, նոր մտքերի և նոր ծանոթությունների օր։ staff.am-ի ջանքերով իրականություն դարձած SalesGame Conf բիզնես միջոցառումը միավորել էր վաճառքով, մարքեթինգով և բիզնեսի զարգացմամբ հետաքրքրված ավելի քան 150 մասնագետի։ Staff.am-ը, կարևորելով շարունակական կրթության գաղափարախոսությունը, դեռևս 2023 թվականից հանդես է եկել Career Factory նախաձեռնությամբ։ Այն staff.am էկոհամակարգի չորս ուղղություններից կրթականն է, որը նպատակ է հետապնդում ստեղծելու գերժամանակակից կրթական միջավայր՝ լի մասնագիտական կատարելագործման հնարավորություններով։ SalesGame Conf-ը իրականացվել է հենց Career Factory-ի շրջանակներում և ամբողջացրել ուսումնական գործընթացը, որը սկսվել էր Mastering the Sales Game vol 1 դասընթանցով։ Career Factory-ի նախաձեռնություններին կարող ես ծանոթանալ այստեղ։

Կոնֆերանսի ընթացքում ունեցել ենք պանելային երկու թեժ քննարկում, որին հաջորդել է ինտենսիվ նեթվորքինգը՝ համեղ հյուրասիրության ընկերակցությամբ։ Իսկ միջոցառման զարդը արագ մենթորությունն էր, որն աչքի էր ընկնում պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով։ Դե ինչ, եկեք հերթով անդրադառնանք միջոցառման գլխավոր հատվածներին։

Պանելային քննարկումներ

Ունեցանք բովանդակալից և բազմակողմանի երկու պանելային  քննարկում՝ «Ո՞վ է վաճառքի լավ մասնագետը» և «Վաճառք vs Մարքեթինգ» խորագրերով, որոնց ընթացքում բարձրաձայնված մասնագիտական կարծիքներից և մտքերից առանձնացրել ենք մի քանիսը․

✅ Հաջողության է հասնում վաճառքի այն մասնագետը, ով ընկերության այլ ստորաբաժանման աշխատակցին ընկալում է ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես թիմակից, և նրա հետ ոչ թե մրցակցում, այլ համագործակցում է․ չէ՞ որ բիզնեսը թիմային խաղ է։

✅ Վաճառքի մասնագետը պետք է հավատա այն պրոդուկտին, որը ներկայացնում է հաճախորդին։ Ընկերության հաջողության գրավականը գաղափարակից աշխատակիցներն են, ովքեր հավատում են այն առաքելությանը, որն իրականացնում է ընկերությունը։

✅ Կարևոր չէ՝ վաճառքի մասնագետ ես, թե արտադրության պահեստապետ, ընկերության ներսում յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ինքը հաճախորդի սպասարկման մի օղակն է և հաճախորդի նկատմամբ ինքը և՛ս պատասխանատվություն է կրում։

✅ Ստացված գործարքը վաճառքի գրագետ փակման արդյունք է, իսկ հաճախորդի հետ երկարատև հարաբերությունները՝ հետվաճառքային փուլի հետևողականության։ Գոյություն ունեն վաճառքի փակման մի շարք տեխնիկաներ և նրբություններ, որոնց պետք է տիրապետի վաճառքի լավ մասնագետը։ 

Ի հավելումն այս ամենի՝ նշենք, որ հուլիսի 22-ից մեկնարկում է Mastering the Sales Game vol 2 դասընթացը, որի ժամանակ կտիրապետես ոչ միայն վաճառքի փակման, այլ նաև վաճառքի շատ ու շատ այլ գաղտնիքների։

Նեթվորքինգ

Մարդկային փոխհարաբերությունները առանցքային են ոչ միայն կյանքում։ Վաճառքի և մարքեթինգի խաչմերուկը հենց այն վայրն էր, որտեղ կնքվեցին նոր ծանոթություններ․ շատերը հանդիպեցին իրենց ապագա գործընկերոջը, գործատուին կամ աշխատակցին։ Մտքերի և կարծիքների փոխանակումը մասնագիտական մտահորիզոնը ընդլայնելու հիանալի տարբերակ է։

Կիսվում ենք նեթվորքինգի լուսանկարներով․

Speed mentoring(արագ մենթորություն)

Speed mentoring-ը խորհրդատվական անհատականացված ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս փորձառու մենթորից րոպեների ընթացքում ստանալու բիզնես խնդիրների հնարամիտ լուծումներ։ Վստահ ենք, որ մեր մասնակիցները ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները։ Նշենք, որ կոնֆերանսին որպես մենթորներ հանդես եկան․

✅Պիտեր Վերհալեն՝ Հյուսիսային Կարոլինայի Պետական Համալսարանի պրոֆեսոր,

✅Արտակ Հարությունյան՝ SMARTOLOGY Digital Business Academy-ի հիմնադիր,

✅Հայկ Կարապետյան՝ SatisfAI ընկերության համահիմնադիր և OZON Հայաստանի տնօրեն,

✅Էրիկ Խաչատրյան՝ Rooqet ընկերության հիմնադիր, Վաճառքի Պրոֆեսիոնալների Ասոցիացիայի հիմնադիր և Imagine Live ընկերության վաճառքի մենեջեր,

✅Վաչէ Արսէն՝ Yerevan City-ի Գլխավոր գործադիր օպերացիոն տնօրեն,

✅Ռեմ Դարբինյան՝ ViralMango ընկերության հիմնադիր տնօրեն,

✅Հարություն Մկրտչյան և Նարեկ Քեյան՝ Coffee House-ի և Club Capital բիզնես ակումբի համահիմնադիրներներ,

✅Վլադիմիր Դանիելյան՝ JI Pepsi-Cola Bottler LLC-ի գլխավոր տնօրեն,

✅ Լուիզա Ավետիսյան՝ staff.am-ի և Hirebee-ի համահիմնադիր։

Կիսվում ենք արագ մենթորության լուսանկարներով․

Ամփոփելով նշենք, որ staff.am-ը հավատում է նման միջոցառումների տրանսֆորմացիոն ուժին, քանի որ երբ միևնույն վայրում հայտնվում են գաղափարակից մարդիկ, հրաշքն իրեն երկար սպասեցնել չի տալիս։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: