Սոֆթ հմտություններ․ ինչ են իրենցից ներկայացնում և ինչ դեր ունեն ցանկալի աշխատանք գտնելու հարցում

Սոֆթ հմտություններ․ ինչ են իրենցից ներկայացնում և ինչ դեր ունեն ցանկալի աշխատանք գտնելու հարցում

Sstaffmedia.am
3 մայիսի 2017
2 րոպե ընթերցում
1,603
Կիսվել հոդվածով

Հավանաբար նկատել եք, որ աշխատանքի հայտարարությունների նկարագրություններում մասնագիտական հմտություններին զուգահեռ պահանջվում են նաև սոֆթ հմտություններ։

Սոֆթ հմտություններն անձնային հատկանիշներն են և սոցիալական միջավայրում հաղորդակցվելու կարողությունները, որոնք անհրաժեշտ են տարբեր բնույթի աշխատանքների համար։

Հաշվի առնելով դեպի սոֆթ հմտությունների նկատմամբ աճող հետաքրքրությունն ու դրա կարևորումը գործատուների կողմից` StaffBlog-ի այս գրառման մեջ անդրադարձել ենք հենց այս թեմային:

Զարմանալի է այն փաստը, որ գործատուները, շատ հաճախ գտնելով մասնագիտական գիտելիքների պահանջվող չափանիշներին բավարարող մասնագետներ, դժվարանում են գտնել աշխատակիցներ, ովքեր ունեն համապատասխան սոֆթ հմտություններ կամ անձնային հատկանիշներ։

Մասնագիտական vs. Սոֆթ

Մասնագիտական հմտությունները տարբերվում են ըստ աշխատանքի և կարող են ձեռք բերվել սովորելու և աշխատելու ընթացքում, իսկ սոֆթ հմտությունները պահանջվում են գրեթե բոլոր աշխատանքների համար։ Օրինակ, խոհարարը պետք է կարողանա համերի ճիշտ համադրություններ անել, մինչդեռ մատուցողի համար չկա կոնկրետ մասնագիտական պահանջ։ Բայց աշխատանքում հաջողության հասնելու համար երկուսն էլ պետք է տիրապետեն հաղորդակցվելու հմտություններին և ունենան թիմային աշխատանքի հմտություններ։

Ներկայումս հայկական աշխատաշուկայում գնալով ավելի մեծ կարևորություն է տրվում սոֆթ հմտություններին, և մասնագետները, ովքեր չունեն նման անձնային որակներ, շատ հաճախ դուրս են մնում մրցակցությունից։

Ըստ LinkedIn-ի փորձագետների, միայն մասնագիտական հմտություններով կստանաք հարցազրույցի հրավեր, իսկ եթե օժտված լինեք նաև սոֆթ հմտություններով, կստանաք աշխատանքի առաջարկ։

Հաշվի առնելով հայկական շուկայում սոֆթ հմտությունների նկատմամբ աճող հետաքրքրությունները՝ մենք հետազոտություն ենք անց կացրել և ներկայացրել հետաքրքիր ինֆոգրաֆիկայի տեսքով:

Գործատուների կողմից պահանջվող սոֆթ հմտությունների լավագույն տասնյակը

Հայաստանում գործատուների կողմից պահանջվող սոֆթ հմտությունների լավագույն տասնյակը բացահայտելու համար, եռամսյակի շրջանակներում ուսումնասիրվել են գործատուների հիմնական պահանջները։


Wp 1763618787191 2h8agr
Եթե Դուք օժտված եք վերոնշյալ սոֆթ հմտություններով, բայց դեռ չեք ավելացրել այն staff.am-ի Ձեր անհատական էջում, ապա ավելացնելն օգտակար որոշում կլինի Ձեր կողմից։ Այդ քայլով Դուք միանշանակ կկարողանաք առանձնանալ մյուս թեկնածուներից։ Իսկ եթե չունեք, բայց ցանկանում եք գործատուին ներկայանալ ավելի պատշաճ, ապա խորհուրդ ենք տալիս մասնակցել համապատասխան թրեյնինգների, սեմինարների, որոնք այսօր շատ տրենդային են և չեն զիջում միմյանց իրենց նորարար մեթոդներով։

Սոֆթ հմտությունների պահանջարկը որոշ ոլորտներում

staff.am-ը առանձնացրել է նաև այն հիմնական ոլորտները, որտեղ սոֆթ հմտությունների նկատմամբ պահանջարկը կամ շատ բարձր է, կամ շատ ցածր։ Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկաներով ակնհայտ են դառնում Հայաստանում մասնագիտությունների այն հիմնական ոլորտները, որոնք արժևորում են սոֆթ հմտությունները աշխատանքի ընդունելու համար, մինչդեռ գոյություն ունեն ոլորտներ, որտեղ միջանձնային հաղորդակցման հմտությունները էական չեն աշխատանքը արդյունավետ կատարելու համար։

Wp 1763618787226 wugm4q
Ահա ներկայացված են այն 10 ոլորտները, որտեղ մասնագետներ ընտրելիս սոֆթ հմտությունների վրա առանձնապես մեծ շեշտ դրված չէ ։
Wp 1763618787511 0ynne

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: