staffmedia.am-ը՝ թվային ապագայի ուղեկից | Doing Digital forum-ի կարևոր ուղերձները

staffmedia.am-ը՝ թվային ապագայի ուղեկից | Doing Digital forum-ի կարևոր ուղերձները

Sstaffmedia.am
16 ապրիլի 2025
4 րոպե ընթերցում
483
Կիսվել հոդվածով

Երևանը կրկին վերածվել էր թվային ֆինանսների գլոբալ կենտրոնի։ Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum-ը (DDF) այս անգամ էլ միավորել էր ավելի քան 1000 մասնակից 15+ երկրներից՝ ստեղծելով հարթակ տնտեսական և տեխնոլոգիական նոր մոտեցումների քննարկման համար։ Ֆորումի այս տարվա խորագիրն էր՝ «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը»։

Մշտապես կարևորելով թվային ֆինանսների, նորարարական տեխնոլոգիաների և աշխատաշուկայի փոխկապակցված զարգացումը՝ staffmedia.am-ը հանդես եկավ որպես Doing Digital Forum 2025-ի մեդիա գործընկեր։ staffmedia.am-ը լուսաբանում է ոչ միայն օրակարգային քննարկումները, այլ նաև խորքային ուղերձները՝ միավորելով կրթության, բիզնեսի և պետական համակարգերի ջանքերը թվային տնտեսության ձևավորման ճանապարհին։

Ապագայի փողը՝ որպես գաղափարական առանցք

Ֆորումը, որը կրում էր «Ապագայի փողը․ տնտեսական ազդեցությունը» խորագիրը, համախմբել էր պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձն ու գիտելիքը կրող փորձագետներին ու կազմակերպություններին։ Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է:

Ֆորումի բացման խոսքում Doing Digital Forum-ի հիմնադիր և SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը ընդգծեց, որ այսօր ապրում ենք աննախադեպ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում, որը պահանջում է նոր մտածողություն և նոր ոճի առաջնորդություն։ 

Այս ուղերձը դարձավ ֆորումի տրամադրության հիմնական առանցքը՝ ընդգծելով այն իրողությունը, որ տեխնոլոգիաներն արդեն ձևավորում են տնտեսական և սոցիալական նոր ռիթմը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ֆորումի բացման իր ելույթում անդրադարձավ փողի էվոլյուցիային` բարտերով ապրանքներ փոխանակելուց մինչև թղթադրամ և կրիպտոարժույթ: Նրա խոսքով՝ փողի ապագան հնարավոր չէ հասկանալ առանց վերանայելու դրա հիմնարար էությունը․

Վստահության և արժանահավատության հարցն, ըստ Գալստյանի, դառնում է ավելի հրատապ թվային արժույթների տարածման պայմաններում։

Ֆորումի գլխավոր խոսնակն այս տարիաշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն էր,ովդասվում է աշխարհի թոփ 10 ֆուտուրիստ-բանախոսների շարքին, և նրա լսարանը գերազանցում է 3.5 միլիոնը։ Երևանում նա հանդես եկավ «Յոթ կանխատեսում․ աշխարհը՝ մինչ 2030 թվականը» ելույթով՝ անդրադառնալով ապագայի փողին, բանկային ու ֆինանսական համակարգին։ Նա խոսեց նոր տեխնոլոգիաների, վճարումների, թվային տնտեսություններում մարդկանց փոխհարաբերությունների, ինչպես նաև ապագայի աշխատաշուկայի մասին։ 

Նրա խոսքում առանձնացվեցին չորս գլոբալ հեղափոխություններ, որոնք ձևավորում են տնտեսական և ֆինանսական նոր աշխարհակարգը․

  • աշխարհաքաղաքական փոփոխություններ,
  • թվային հեղափոխություն և ԱԲ-ի աճ,
  • կայուն զարգացման հրամայական,
  • կյանքի իմաստի ու արժեքի վերափոխում։

Համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանի խոսքով` թվային արժույթներն ամբողջությամբ ֆիզիկական փողին չեն փոխարինելու, բայց ապագան կրիպտոարժույթներինն է: 

Բարտերից մինչև կրիպտո 

Ֆորումի ընթացքում տեղի ունեցան երկու պանելային քննարկումներ։ Առաջինը՝ «Բարտերից մինչև կրիպտո. փողի էվոլյուցիան», կենտրոնացած էր բլոկչեյնի, Web3-ի, կրիպտոարժույթների և դրանց կարգավորման վրա։

 Fastex ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը նշեց, որ կարգավորման հստակ միջավայրն է բիզնեսի ռազմավարական աճի հիմքը։

Մենք չենք ուզում, որ Հայաստանի կրիպտո գործունեությունն ասոցացվի ինչ-որ բանից խուսափելու հետ, այն պետք է ասոցացվի նոր բան ստեղծելու հետ:

Վախթանգ Աբրահամյան

Arca ընկերության խորհրդի անդամ Արա Աբրահամյանն էլ ընդգծեց Հայաստանի մրցակցային առավելությունը՝ ֆինանսական ծառայությունների և ՏՏ ոլորտների համադրությունը, ինչը հարթ հող է տեխնոլոգիական զարգացման համար։

Երկրորդ պանելային քննարկումը, որը վարում էր Ֆասթ Բանկի տնօրենների խորհրդի անդամ Վահան Վարդանյանը, անդրադարձավ տնտեսական աճի վրա թվային արժույթների ազդեցությանը: Քննարկվեցին հարցեր, թե ինչպես են արհեստական բանականությունն ու ամպային տեխնոլոգիաները վերափոխում կապիտալի շուկաները, մարդասիրական օգնությունն ու տնտեսական զարգացումը, հատկապես Հայաստանի ֆինթեք ոլորտում:

Ֆորումի ընթացքում հատուկ ուշադրության արժանացան մի շարք մասնագետների ելույթները: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան տնօրեն Նաննա Սկաուն անդրադարձավ ֆինանսական գրագիտության բացին՝ նշելով, որ անկախ օգնության տեսակից, մարդիկ պետք է սովորեն այն ճիշտ կառավարել:

Apricot Capital DIFC Limited-ի ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանը կարևորեց նորարարության դերը ժամանակակից աշխարհում՝ շեշտելով, որ նոր տեխնոլոգիաները դարձել են անհրաժեշտություն բոլոր տարիքային խմբերի համար:

Amazon Web Services-ի Ձեռնարկությունների տեխնոլոգիական փորձագետ Մատիաս Ունդուրրագա Բրեյթլինգը խոսեց գեներատիվ արհեստական բանականության մասին, ընդգծելով դրա դերը հաճախորդի փորձառության վերափոխման գործում և նշելով, որ հենց այդ փորձառությունն է երկարաժամկետ աճի հիմնական գրավականը:

Ֆորումին հաջորդեց Doing Digital Awards մրցանակաբաշխությունը: Թվային ֆինանսների ոլորտում նորարարությունն ու առաջնորդությունը գնահատելու և խթանելու նպատակով մրցանակներ հանձնվեցին համաշխարհային մտքի առաջնորդներին և առաջադեմ ընկերություններին էթիկական նորարարությունը, անվտանգ վճարումները, ապակենտրոնացված ֆինանսները ու թվային ներառումն ապահովելու համար:

staffmedia.am–ը մշտապես կարևորում է նման բովանդակալից ու ռազմավարական իրադարձությունները և կիսում է այն գաղափարը, որ ապագայի մրցունակությունն սկսվում է այսօր՝ թվային տեխնոլոգիաների նկատմամբ բաց մտածողությամբ, համարձակ նորարարությամբ և շարունակական ինքնակրթությամբ։

staffmedia.am-ը հավատարիմ է իր առաքելությանը՝ խթանել առաջնորդող մտածողությունը, նորարարությունը և մասնագիտական աճը։  Եթե ցանկանում եք մշտապես տեղեկացված լինել նման լայնածավալ և ռազմավարական իրադարձություններից, բաց չթողնել աշխատաշուկայի և բիզնես աշխարհի կարևորագույն միտումները, ինչպես նաև կարդալ ամենաբովանդակալից վերլուծությունները՝ շարունակեք հետևելstaffmedia.am-ին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: