Team-ի ամենաթիմայինները մեկնել են Եգիպտոս

Team-ի ամենաթիմայինները մեկնել են Եգիպտոս

Sstaffmedia.am
19 նոյեմբերի 2024
1 րոպե ընթերցում
848
Կիսվել հոդվածով

Team Telecom Armenia-ն ամփոփել է «Ամենաթիմային աշխատակից» ներքին նախագիծը, որի արդյունքում 40 աշխատակիցներ մեկնել են մեկշաբաթյա ճամփորդության Եգիպտոս:

Նախագծի շրջանակում ընկերության բոլոր ստորաբաժանումներից ընտրվել են աշխատակիցներ, որոնք առանձնացել են իրենց թիմային աշխատանքով և ընկերության արժեքների տարածմամբ։

Մենք գնահատում ենք մեր աշխատակիցների ներդրումը թիմային մթնոլորտի ձևավորման գործում և ուրախ ենք, որ կարող ենք նրանց առաջարկել հանգստի այս հնարավորությունը։ Ընկերությունը նախատեսում է դարձնել նախագիծը շարունակական:

ՄՌԿ և ԿԶ տնօրեն Աննա Հովսեփյան

Ամենաթիմայիններն ընտրվել են ընկերության բոլոր աշխատակիցների քվեարկությամբ։ Հաղթողներից ՏՏ ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակից Մարտին Հարությունյանի խոսքով նման նախագծերը մոտիվացիա են ու պարտավորվածություն է՛լ ավելի լավ աշխատելու, հատկապես երբ ընտրվել ես թիմակիցներիդ կողմից, որոնց՝ աշխատանքում առաջացած տեխնիկական խնդիրների լուծմանն ես օգնում։

«Ամենաթիմային աշխատակից» նախագծի նպատակը ընկերության արժեքները կրողներին բացահայտելն է։ Team Telecom Armenia-ն նախատեսում է նման նախաձեռնություններով խթանել թիմային աշխատանքի մշակույթի զարգացումը:

Միջոցառման և պարգևատրման ամենավառ կադրերը կարող եք դիտել ստորև։

Հետևեք Team Telecom Armenia-ի կարիերայի էջին staff.am-ում, որպեսզի բաց չթողնեք ամենաթիմային ընկերությանը միանալու Ձեր հնարավորությունը․ միգուցե հաջորդ տարի Դուք ևս արժանանաք նման հաճելի անակնկալի։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: