#ՏարինԱմփոփ. 2021-ի հաղթանակներն ու դժվարությունները Evolution Armenia-ում

#ՏարինԱմփոփ. 2021-ի հաղթանակներն ու դժվարությունները Evolution Armenia-ում

Sstaffmedia.am
3 հունվարի 2022
2 րոպե ընթերցում
934
Կիսվել հոդվածով

Շարունակում ենք մեր այդքան շատ սիրված #ՏարինԱմփոփ նախագիծը ու կիսվում ենք անցյալ տարվա բուռն ձեռքբերումներով ու նվաճումներով։

2021 թվականը լի էր ձեռքբերումներով, նորություններով, այդ թվում նաև մարտահրավերներով, բայց այդ ամենը հաղթահարելն ու հաղթանակներ գրանցելը ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ Evolution Armenia-ի համար՝ ի շնորհիվ միջազգային փորձի ու թիմի միասնական ջանքերի, որի մասին մեզ հետ կիսվեց Evolution Armenia-ի Գործառնությունների ղեկավար Նադեժդա Աբոլան։

ԹԻՄԱՅԻՆ ԱՃ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

2021 թվականը հետաքրքիր տարի էր Evolution Armenia-ի համար, քանի որ այն թիմային աճի և Հայաստանի աշխատաշուկայում Evolution-ի փորձի ու ավանդույթների ներդրման սկիզբն էր:

Մենք հարյուրավոր հարցազրույցներ ենք անցկացրել և հանդիպել շատ տաղանդավոր երիտասարդների հետ, ովքեր ցանկանում էին իրենց կարիերան սկսել միջազգային ընկերությունում:

Wp 1763552914890 vdfj1c

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ, ԲԱՅՑ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021 թվականը նաև անսպասելի մարտահրավերների և շրջադարձությունների տարի էր, սակայն դա ստիպեց նոր ձևավորված Հայաստանյան թիմերին էլ ավելի համախմբվել և մտքերի գրոհների արդյունքում ծնունդ տալ նոր գաղափարների ու լուծումների։

Արդյունքում, անցնող տարին մեզ տվեց մի քանի իմաստալից հաղթանակներ, ինչպիսիք են Evolution Academy-ի բացումը և առաջին օնլայն խաղավարների մասնագիտական վերապատրաստումը:

Wp 1763552914639 f8gizn

Շրջանավարտներից ոմանք հետաքրքրություն են ցուցաբերել ժամանակավորապես տեղափոխվել Թբիլիսի՝ Evolution-ի ամենամեծ ստուդիայում աշխատելու իրական փորձ ձեռքբերելու նպատակով:

Մաղթում ենք նրանց հաջողություն և սպասում իրենց վերադարձին, քանի որ, վստահ ենք՝ նրանք մեծ աջակցություն կցուցաբերեն տեղական թիմին Երևանում ստուդիան բացելուց հետո: 

Wp 1763552915402 tgb766

ԲԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ

Նոր շուկայում առաջին քայլերն անելը շատ լուրջ պատասխանատվություն է, և Evolution-ում միշտ ցանկանում են, որ յուրաքանչյուր քայլ լինի իմաստալից։ Այդ իսկ պատճառով Evolution-ի ամանորյա տոներին նվիրված Բարության արշավի (Act of Kindness) շրջանակներում Հայաստանյան գրասենյակի աշխատակիցները որոշում կայացրեցին աջակցել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին»:

Մենք հավատում ենք բարության ուժին, և որ միասին աշխատելով՝  կարող ենք շատ ավելիին հասնել, շատ ավելի օգնել և փոփոխություններ անել: 

Wp 1763552915566 e5nria


2022-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2022 արդեն այստեղ է, և Evolution-ում ակնկալում են, որ դա կլինի հեռարձակման ստուդիայի բացման, զանգվածային աշխատանքի ընդունման և արագ աճի տարի:

Անձամբ ինձ համար դա կլինի աշխատանքի հատուկ տարեդարձ՝ 10 տարի մասնագիտական զարգացում Evolution-ի հետ միասին՝ սկսած Օնլայն խաղավարից մինչև Հայաստանյան ստուդիայի գործառնությունների ղեկավար: Հուսով եմ, որ իմ կարիերայի ուղին կմոտիվացնի և կծառայի որպես իրական օրինակ այն բանի, թե ինչպես է նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը երազանքն իրականություն դարձնում:

Նադեժդա Աբոլա, Evolution Armenia-ի գործառնությունների ղեկավար

Միացե՛ք Evolution-ին՝ մարտահրավեր նետելու ձեր կարիերայի զարգացմանը:

Շնորհավոր ձեր և ձեր սիրելիների Ամանորը և Սուրբ Ծնունդը:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: