Ինչպես «ապրել» աշխատանքում՝ կառավարելով վախերը և զարգացնելով էմոցիոնալ ինտելեկտը

Ինչպես «ապրել» աշխատանքում՝ կառավարելով վախերը և զարգացնելով էմոցիոնալ ինտելեկտը

ՀՏՀասմիկ Տիգրանյան
12 սեպտեմբերի 2025
3 րոպե ընթերցում
2,231
Կիսվել հոդվածով

Հաճախ մարդիկ աշխատում են իրենց նախընտրելի ընկերությունում, ունեն լավ վարձատրություն, բայց իրենց աշխատանքի հանդեպ սեր և բաավարարվածություն չեն զգում։ Իսկ ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Պատասխանը հաճախ թաքնված է մեր անձնային զարգացման և հոգեբանական ռեսուրսների մեջ։ Երբ մարդը չունի ինքնաճանաչողության բավարար մակարդակ՝ սեփական խնդիիրները բացահայտելու կամ չի գիտակցում, թե ինչն է խանգարում առաջ շարժվել, առաջընթացը դառնում է դժվար, իսկ աշխատանքը՝ միայն պարտավորություն։

Այսօր շատերը դիմում են հոգեբանների ոչ միայն սուր խնդիրների պատճառով, այլև այն պատճառով, որ ցանկանում են ավելի լավ ապրել, հասնել անձնային և մասնագիտական նոր մակարդակի, հաղթահարել ներքին խոչընդոտները և բացահայտել իրենց ներուժը։

Հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են անձնային զարգացմանը

Ահա այն հիմնական խնդիները, որոնք խոչընդոտում են անձնային զարգացմանը․

  • Հուզական այրում և հետաքրքրության կորուստ աշխատանքի նկատմամբ. Երբ մարդն աշխատում է շատ, բայց չի վայելում իր աշխատանքը, հաճախ առաջանում է դատարկության կամ բավարարության պակասի զգացում։
  • Վախ կորցնելու կամ անարդյունավետ լինելու. Երբ մարդն արդեն որոշակի հաջողությունների է հասել, վախերն սկսում են խանգարել առաջընթացին։
  • Սոցիալական և հաղորդակցության դժվարություններ. Անձնային սահմանների ճիշտ ընկալման բացակայությունը խոչընդոտում է ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային հարաբերությունների կառուցմանը։
  • Անձնային ինքնության և սահմանների խնդիրներ. Մի ծայրահեղության մեջ մարդը կարող է ամբողջությամբ ձուլվել ուրիշների հետ, իսկ մյուսում՝ չափազանց պահպանել իր սահմանները։ Երկու դեպքում էլ սա խանգարում է առողջ հարաբերություններին։

Այս խնդիրների առկայությունը աշխատանքի վրա է ազդում՝ խոչընդոտելով արդյունավետությանը, ստեղծագործականության և թիմային աշխատանքի զարգացմանը։

Կարիերայի և հոգեբանական խնդիրների կապը

Էմոցիոնալ ինտելեկտը՝ արդյունավետության բանալին

Գործնական խորհուրդներ անձնային աճի և աշխատանքի արդյունավետության համար

6․ Նվազեցրեք սոցիալական մեդիայի «արհեստական» ազդեցությունը։ Փորձեք ավելի շատ էներգիա տրամադրել իրական հարաբերություններին և թիմային շփումներին։
7․ Գտեք աշխատանքում «ապրելու» պահեր։ Նշեք այն առաջադրանքները կամ նախագծերը, որոնք ոգեշնչում են ձեզ, և կենտրոնացեք դրանց վրա։

Աշխատանքի արդյունավետությունն ու անձնային զարգացումը անբաժանելի են իրարից։ Երբ մարդը գիտակցում է իր խնդիրները, հաղթահարում վախերն ու օգտագործում էմոցիոնալ ինտելեկտը, նա ոչ միայն արդյունավետ է, այլև ապրում է ավելի լիարժեք կյանք՝ հավասարակշռելով աշխատանքը, հարաբերությունները և անձնական աճը։

Այս թեմայով հետաքրքիր զրույց ենք ունեցել Beyond podcast-ի 36-րդ էպիզոդում գեշտալտ հոգեբան, LP հոգեբանական և ուսումնախորհրդատվական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լաուրա Պետրոսյանի հետ։

Այս գործնական քայլերի և գիտակցված մոտեցման միջոցով յուրաքանչյուրը կարող է աշխատավայրում իր ներուժը բացահայտել և զգալ, որ աշխատանքը դառնում է ոչ միայն պարտականություն, այլ իրական «ապրելու» դաշտ։



Կիսվել հոդվածով

Հասմիկ Տիգրանյան

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: