Նուկիմ քաղաքի խելոքները՝ բիզնես մտածողության հայելին

Նուկիմ քաղաքի խելոքները՝ բիզնես մտածողության հայելին

Sstaffmedia.am
18 փետրվարի 2026
7 րոպե ընթերցում
249
Կիսվել հոդվածով

ENG

«Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի (1940թ․) հիման վրա

Սխալ ճանապարհով գնալը դեռ չի նշանակում, որ չարժեր գնալ, եթե այդ ճանապարհից սովորում ես։

Ներածություն


Կազմակերպությունը, որը շարժվում է առանց հստակ նպատակի, ռեսուրսների գիտակցված օգտագործման և պատասխանատու առաջնորդության, անխուսափելիորեն սխալ ուղղությամբ է գնում՝ թանկ փորձի գնով։ Ավետիք Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը, որը  միաժամանակ հումորային, սարկաստիկ ու խորիմաստ ստեղծագործություն է, կառավարման և առաջնորդության մի քանի հիմնարար սխալների քննարկման հրաշալի ուսումնական օրինակ է (case study) է նաև:

Հեքիաթը պատմում է մի երևակայական քաղաքի՝ Նուկիմի բնակիչների մասին, որոնք իրենց «խելոք» են համարում, բայց իրականում անտեղյակ ու միամիտ են։ Նուկիմ քաղաքը շատ ցուրտ վայր է՝ «երկու ձմեռ, մի ամառ»։

Թագավորը, տեսնելով որ նվերի փոխարեն խիճ է ու ավազ է, որոշում է փորձել պատգամավորներին և տեսնելով, որ վերջիններս սև սալորը սև բլոճներից չեն տարբերում, պարզապես տուն է ճանապարհում նուկիմցիներին: 

Հեքիաթի կերպարները կորպորատիվ համատեքստում

Wp 1772708326753 j9r9if

Նուկիմցիները – Կորպորատիվ աշխարհի տեսանկյունից նրանք ընկերության այն աշխատակիցներն են, ովքեր նվիրված աշխատում են, սակայն սահմանափակ պատկերացում ունեն աշխարհի մասին, չեն փորձում լուծել իրենց խնդիրները և հույսը դնում են միայն ղեկավարների վրա:

Խելոքները – Կորպորատիվ աշխարհի տեսակետից խելոքները կամ կարող են լինել միջին օղակի ղեկավարները կամ էլ մարմնավորեն ընկերության տնօրենի կերպարը, ովքեր դրսևորում են նույն վարքագիծը:

Ճամփորդը Կորպորատիվ աշխարհի համատեքստում ճամփորդը մարմանվորում  է ընկերության մրցակիցներին, ովքեր անմիջապես օգտվում են այն պահից, երբ ընկերությունը արդյունավետ չի կառավարում իր ռեսուրսները և հեշտությամբ տիրանում են այդ արժեքներին: 

Թագավորը – Կորպորատիվ աշխարհի տեսանկյունից թագավորի կերպարը կարող է լինել ընկերության այն տնօրենը կամ սեփականատերը, որը մարմնավորում է առաջնորդի ոչ այդքան ճիշտ կերպարը՝ առաջնորդ, ով չի փորձում լսել, ով հեգնում է իր աշխատակիցներին, լուրջ չի վերաբերվում ու  խնդիրները թողնում է  չլուծված: 

Կառավարման հիմնական սխալները և դասերը

Հեքիաթում միանգամից տեսնում ենք կառավարման մի քանի սխալներ։

Այս սխալները ոչ միայն բացահայտում են կառավարման և համագործակցության խոցելի կողմերը, այլ նաև ընդգծում են մի շարք հիմնարար սկզբունքների կարևորությունը, որոնց անտեսումը հանգեցնում է նման արդյունքի։ 

Իսկ ինչպե՞ս խուսափել նման սխալներից և ապահովել ավելի արդյունավետ և կայուն գործելակերպ

Մի քանի հիմնական ուղղություններ.


Իրավիճակի վերլուծության կարևորություն. 

Հեքիաթի ուսումնասիրության կարևոր շերտերից մեկը իրավիճակի վերլուծության բացակայությունն է։ Նուկիմցիները պարզապես որոշում են, որ իրենց եղանակային պայմանները «անհարմար» են, ու առանց որևէ ուսումնասիրության, առանց համեմատության, առանց փորձելու հարցը լուծելու ինքնուրույն, կամ գոնե հասկանալու արդյոք խնդիրը լուծելի է կամ ինչ լուծումներ կարող է ունենալ, գնում են թագավորի մոտ խնդրանքով։ Եթե դիտարկենք կորպորատիվ աշխարհի համատեքստում, ապա սա անտեղյակ ռազմավարական որոշման հստակ օրինակ է։

Իսկական առաջնորդության կարևորություն

Անդրադառնանք թագավորի կերպարին առաջնորդության պատասխանատվության տեսանկյունից։ Թագավորի կերպարը հեքիաթում կարելի է մեկնաբանել որպես վերադաս ղեկավարի դեր, ով տեսնում է, որ իր թիմը սխալ է գործում, բայց չի միջամտում, չի ուղղորդում, պարզապես «ճանապարհում է»՝ առանց խորքային լուծում տալու։

Նպատակներ սահմանելու և իմաստուն որոշումներ կայացնելու կարևորությունը 

Հեքիաթում «խելոքները» ոչ միայն սխալ են, այլ նաև միմյանց չեն կասկածում։ Նրանք բոլորը համաձայն են, որ իրենց նպատակը ճիշտ է, որ իրենց նվերը արժեքավոր է, որ իրենց ճանապարհը արդարացված է։ Այսինքն՝ կա մի խմբային համաձայնություն, որը չի ենթարկվում քննադատության։

Կորպորատիվ աշխարհում այս երևույթը կոչվում է խմբային մտածողության ծուղակ, սա շատ վտանգավոր երևույթ է, երբ թիմը կամ ղեկավարությունը չի հանդուրժում այլ կարծիք, երբ բոլորը համաձայն են, որովհետև վախենում են հակադրվել, երբ քննադատությունը ընկալվում է որպես խանգարող, ոչ թե կառուցողական։


Իմաստուն առաջնորդություն. վերլուծության, ուշադրության և պատասխանատվության ուժը

Հեքիաթի երեք հիմնական ուղերձները ձևավորում են բիզնես մտածողության պարզ, բայց խորքային դասեր, որոնք արդիական են ցանկացած ժամանակաշրջանում։

Անուշադրությունը կարող է արժենալ ամենաթանկը. Հեքիաթում ոսկին անպաշտպան թողնելը դառնում է կորստի պատճառ։ Կազմակերպություններում նման անուշադրությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ հաճախորդների կորուստ, աշխատակիցների արտահոսք, տվյալների կամ բրենդի վնաս։ Արժեքները պետք է պաշտպանվեն ռիսկերի կառավարման, որակի վերահսկման և ներգրավվածության մշակույթի միջոցով։

Այս երեք սկզբունքները միասին ձևավորում են իմաստուն առաջնորդության էությունը՝ մտածել առաջանցիկ, գործել տվյալների հիման վրա և պաշտպանել ստեղծածը։ Հեքիաթը ունի պարզ և հզոր գաղափար՝ վերլուծության և ուշադրության վրա հիմնված իմաստուն առաջնորդությունը կարող է կանխել կորուստներն ու խթանել աճը։

Սխալ ճանապարհով գնալը դեռ չի նշանակում, որ չարժեր գնալ, եթե այդ ճանապարհից սովորում ես։ Հեքիաթը չի փոխում Նուկիմը, բայց փոխում է մեզ։ Եվ դա արդեն բավական է, որ աշխարհը մի փոքր ավելի իմաստուն դառնա։

Իսկական «խելոքները» սովորում են ուրիշների սխալներից. կարդացեք ամբողջական հոդվածը և զինվեք կառավարման հստակ գործիքակազմով՝ ձեր բիզնեսը Նուկիմի ճակատագրից հեռու պահելու համար։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: