Մտածել արկղից դուրս, թե արկղի մեջ

Մտածել արկղից դուրս, թե արկղի մեջ

Sstaffmedia.am
30 մարտի 2026
3 րոպե ընթերցում
149
Կիսվել հոդվածով

Մեզ` բոլորիս ծանոթ են «Մտածիր ազատ, կաղապարներից դուրս» արտահայտությունը, բոլորս գիտենք անգլերեն տարբերակը՝ “think out of the box”, այսպես ասված՝ «արկղից դուրս» մտածելակերպ և ով առավոտյան քնից արթնանում է խելացի բան ասելու մտադրությամբ, ասում է այդ արտահայտությունը:

Կա նաև մեկ այլ տարբերակ․ «Մտածիր այնպես, կարծես թե արկղ ընդհանրապես չկա, կարծես սահմաններ ընդհանրապես չկան»: Սա ավելի ժամանակակից տարբերակն է: 

Այս արտահայտությունը գոյություն ունի երկար տարիներ, այն մինչ օրս էլ օգտագործվում է բիզնեսում և կյանքում, բայց մեզանից շատերը ամբողջովին չեն ընկալում և չեն կարող լիովին ձևակերպել, թե իրականում ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը: Եվ հաճախակի տեղին և անտեղի այս խորհուրդը տալիս ենք, թե ուրիշներին, թե ինքներս մեզ: 
Ծագումն անհայտ է, բայց ընդհանուր համոզմունքն այն է, որ արտահայտությունը ծագել է 9-կետանոց գլուխկոտրուկից։ Տարբեր խորհրդատուներ սկսեցին օգտագործել այն 1960-ականներին, թեև իրական գլուխկոտրուկն առաջին անգամ հայտնվեց Սեմ Լլոյդի “Գլուխկոտրուկների հանրագիտարան” գրքում, որը լույս է տեսել 1914 թվականին: 

Եթե գաղափարներ ունեք, բայց դրանք կյանքի չեք կոչում, դուք երևակայական եք, բայց ստեղծագործ չեք։

Լինդա Նայմա

Հաջորդ կարևոր հարցն է՝ արդյո՞ք «արկղից դուրս մտածելը» միշտ լավ է: Օրինակ ես մտածում եմ, որ կա և պետք է լինի նաև «արկղի մեջ մտածելակերպ», և դա միշտ չէ, որ վատ է: Իսկ գուց՞ե այսպես ասված «սահմանափակ» մտածելակերպը կարգապահության դրսևորում է՞, գործելաոճ ըստ կանոնների և ընթացակարգերի, օրենքների և կանոնակարգերի: 

«Արկղից դուրս մտածել»-ը պետք է կրի պարբերական բնույթ, օգտագործվի կոնկրետ դեպքերում, այն չի կարող լինել անձի մշտական վիճակը, նույնիսկ եթե աշխատանքը ստեղծագործական միտք է միշտ պահանջում, քանի որ այդ դեպքում ևս հարկավոր է կամքի ուժ և կարգապահություն կենտրոնանալու, որպեսզի նոր մտքեր ծնվեն: 

Առաջարկում եմ 3 հարց, որոնք կարող եք տալ ձեր թիմի անդամներին և թեկնածուներին հարցազրույցներում, կարծում եմ, որ դա հետաքրքիր քննարկումներ կառաջացնի ձեր թիմի անդամների հետ և լավ ակնարկ կծառայի, թե ինչպես է թեկնածուն վերլուծում և պատասխանում ձեր հարցերին:

  1. Ի՞նչ է ձեզ համար նշանակում «արկղից դուրս/սահմաններից դուրս» մտածելակերպ: 
  2. Խնդրում ենք նկարագրել իրավիճակ երբ գործել եք «արկղից/սահմաններից» դուրս մտածելու սկզբունքով:
  3. Ձեր կարծիքով արդյո՞ք կան դեպքեր երբ «արկղից/սահմաններից» դուրս մտածելակերպը սխալ է: Խնդրում ենք բերել օրինակներ:

Ի վերջո չմոռանանք, որ մենք ենք մեր ներքին և արտաքին «արկղերը» և՛ բացողը և՛ փակողը։



Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: